Աշոտ (Դարանդայի գավառակ)
Արտաքին տեսք
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Աշոտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Դարանդայի գավառակ | |
Այլ անվանումներ | Աշոտի, Աշոտի գյուղ, Աշուտի, Հաշոտին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1650 մարդ (1914) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աշոտեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աշոտ, գյուղաքաղաք պատմական Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Դարանդայի գավառակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտն առաջին անգամ հիշատակված է Այնթապի եկեղեցում պահպանված 1619 թվականի ձեռագիր հիշատակարանում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Աշոտի հայերը զանգվածաբար ոչնչացվեցին թուրքերի կողմից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ եղեռնի նախօրյակին ուներ 1650 հայ բնակիչ (650 տուն)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճաևապարհով կապված էր Սեբաստիայի հետ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտն ուներ եկեղեցի և վանք։ Շրջակայքում պահպանվել էին միջնադարյան բերդի ավերակներ և հին գերեզմանոց։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ ուսումնարան։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 295
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|